Ռուսական ուժերը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 36 հրթիռ և գրեթե 600 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine-ն ՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Telegram ալիքին։
«Մեր արտակարգ ծառայությունները աշխատում են Կիևում և հարակից շրջանում ռուսական հարվածների վայրերում։ Ռուսները մոտավորապես 36 հրթիռ և գրեթե 600 անօդաչու թռչող սարք են արձակել», – նշել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ ռուսական կողմի հիմնական թիրախներն են էներգետիկ և քաղաքացիական օբյեկտները, որոնց մեծ վնասներ են հասցվել և հրդեհներ են առաջացել բնակելի շենքերում: Այս պահի դրությամբ հաղորդվում է տասնյակ մարդկանց վիրավորման և երեք մարդու մահվան մասին:





























