Նոյեմբերի 28-ին՝ ժամը 12.20-ին, Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժին քաղաքացին հաղորդում է ներկայացրել, որ իր հարևանը՝ Ալավերդու Ակներ թաղամասի բնակիչ, 74-ամյա Լյովիկ Շ․-ն նախորդ օրվանից տուն չի վերադարձել։ Այդ մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը:
Նույն օրը Ալավերդու համայնքային ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Լյովիկ Շ․-ն այցելել է իր հարևանի՝ 75-ամյա տղամարդու տուն, որտեղ կենցաղային վեճի հետևանքով հարևանը փայտե ձողով հարվածել է Լյովիկ Շ․-ի գլխին:
Վերջինս մահացել է:
75-ամյա տղամարդը խոստովանել է արարքը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող փայտե ձողը:
Նա հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժին։
Կազմված փաստաթղթերն փոխանցվել են Թումանյանի քննչական բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։





























