Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ համացանցից վերցվում են տարբեր օգտատերերի լուսանկարներ և տեղադրվում TikTok-ում և Telegram-ում կից հայհոյանքներով, այս ամենն արվում է կա՛մ ներքին «իդիոտիզմի» դրսևորմամբ, կա՛մ շանտաժի համար։
«Ցավոք սրտի շատերը վճարում են, միանգամից ասեմ, որ, եթե վճարեցիք, ապա անընդհատ փող են ուզելու տարբեր հաշիվներից, հասկանալով, որ դա կարելի է դա ստանալ ձեզնից։ Դա դարձել է տնտեսության մի մաս։ Ի՞նչ անել, ամեն դեպքում report-ը կարող է օգուտ լինել, բայց շատ դեպքերում չի օգնում և հենց դրա համար էլ TikTok և Telegram են գցում, որովհետև այդտեղ report-ները լավ չեն օգնում, բայց ամեն դեպքում պետք է անել, եթե անգամ անծանոթի վերաբերյալ եք նման բան տեսնում, անտարբեր մի անցեք, հնարավոր է օգնի»,- ասել է մեդիափորձագետը։
Վերջինս նշել է, որ լուծումներն այս դեպքում հիմնականում տեխնիկական չեն։
«Հանրային «շան տեղ չդնելը» ամենալավ մեթոդ կարող է լինել։ Այս ամենը զարգանում է, քանի որ մարդիկ լուրջ են սա ընկալում։ Եթե սա մենք համարենք ինչ-որ տխմարների արած գործ, որն արժանի չէ մեր ուշադրությանը, ապա նրանք «կչորանան ու կընկնեն»։ Եթե ամենքս աջակցենք այն մարդկանց, որոնք դարձել են զոհ ու այդ մարդիկ էլ հասկանան այդ տեղադրողներն արժանի չեն ուշադրության, այս հարցն ինքստինքյան կլուծվի»,- ասել է նա։





























