Armenian text to speach

Թաիլանդում ջրհեղեղից հետո փրկվել է ավելի քան 1800 օտարերկրյա զբոսաշրջիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թաիլանդի հարավում ուժեղ ջրհեղեղներից տուժած տարածքներում փրկվել և օգնություն է ցուցաբերվել ավելի քան 1800 օտարերկրյա զբոսաշրջիկի, հաղորդում է Bangkok Post-ը։

Երկրի հարավում ջրհեղեղի գոտիներում զբոսաշրջիկների մնացած լինելու մասին նոր հաղորդագրություններ չեն եղել, իսկ տրանսպորտային ցանցերը գրեթե ամբողջությամբ վերականգնվել են, հայտարարել է թագավորության զբոսաշրջության և սպորտի նախարար Ատտակոն Սիրիլաթհայակոնը։

Թաիլանդի հարավային նահանգներում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 162-ի: Ամենաշատը տուժել են Սոնգխլա նահանգը և նրա ամենամեծ քաղաքը՝ Հաթ Յայը, որի բնակչությունը կազմում է մոտ 160,000 մարդ:

Թաիլանդի հարավային նահանգները, որոնք սահմանակից են Մալայզիային, ռուսների շրջանում զբոսաշրջային ժողովրդականություն չեն վայելում։




Լրահոս