Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում քաղաքական անորոշությունը մեծանում է, որը պայմանավորված է կոռուպցիոն սկանդալով և Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի հրաժարականով։
«Այս սկանդալի պատճառով առաջացած քաղաքական անորոշությունը օրեցօր աճում է և շատ արագ։ Դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի հաջորդը», – ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։

























































































