«Նիստն արվում է միայն ձևականության համար»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անունից խորհրդարանում ելույթ ունեցավ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Այստեղ ինձ համար անհասկանալի արտահայտություն հնչեց, թե «Սեքյուրիթի դրիմը» ռիսկեր ունի: Փող աշխատելուց բացի՝ որևէ այլ ռիսկ չեմ տեսել: 70 տոկոս գերշահույթ ստանալը, եթե ռիսկ է, ապա մենք  պետք է ենթադրենք, թե ընկերությունը զբաղվում է  անձնազոհությամբ, և կխնդրեի մեր գործընկերներին անձնազոհության մեդալ շնորհել ընկերությանը»,-նշեց  նա:

Զոհրաբյանի խոսքով՝ այն պնդումները, թե երթևեկության կանոնների խախտման և զոհերի թիվը նվազել են, չի համապատասխանում իրականությանը:

«Ո՛չ, չի պակասել, և բերված վիճակագրությունից երևում է, որ դրանք ավելացել են: Ոնց պտտվում ենք, ստացվում է, որ ինչ-որ կազմակերպություն, ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե ով է կանգնած այս ընկերության ետևում, հիմա անձնազոհությամբ է զբաղվում», – նշեց նա:

Նա նշեց, թե կարծես այս նիստն արվում է միայն ձևականության համար:

«Եթե ոչինչ չփոխվի, ուրեմն այս նիստը «գալչկա» դնելու համար էր», – նշեց նա:




Լրահոս