Armenian text to speach

Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում բռնկված հրդեհը մարվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՆԳՆ ՓԾ-ից հայտնել են, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 18։59-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում նկատվել է ծուխ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և երկու օպրատիվ խումբ։

Նոյեմբերի 30-ին հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել մեծ թվով փրկարար ուժեր, էկոպարեկեր, «Լոռէ» փրկարարական ջոկատի կամավորներ և բնակիչներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։30-ին, մարվել՝ 19։40-ին․ այրվել է խոտածածք տարածք։




Լրահոս