Հռոմի պապը կհանդիպի Ուկրաինայի վարչապետ Յացենյուկի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կհանդիպի Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին: Ինչպես տեղեկացնում է Վատիկանի «Սիսմոգրաֆո» բլոգը, հանդիպումը նշանակված է ապրիլի 26-ին՝ Հռոմի երկու պապերի՝ Հովհաննես Պողոս Երկրորդի և Հովհաննես 23-րդի սրբացման արարողության նախօրեին. գրում է itar-tass-ը:

Իր ավանդական զատկական ուղերձում Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը կոչ է արել կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը:

«Միասին աղոթում ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերը միջազգային հանրության աջակցությամբ հնարավոր ամեն ինչ անեն բռնությունը կանխելու և երկխոսություն հաստատելու համար՝ ի բարօրություն այդ երկրի ապագայի»,-ասել է նա:




Լրահոս