Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես այն մարդը չեմ, որ կարան ճնշումներով, վախի մթնոլորտ ստեղծելով, ինչ որ բանի հասնել. Արշակ Սրբազան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հաստատվել է հայտնի տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը։

«Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով նշանակվել և ստացվել է դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը։

Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը՝ նշված եզրակացության պատճենը տրամադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշյալ տեսանյութերի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնախմբի անդամներից մեկին, քանի որ այն իրավաչափորեն առնչվել է հանձնախմբի շահերին»,- հայտնել էր ՔԿ-ն։

Փաստաբան Արսեն Բաբայանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ Քննչական կոմիտեն Արշակ Խաչատրյանին առաջարկել է ներկայանալ կոմիտե։ Խաչատրյանը հրաժարվել է։

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս