
Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխն ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա. տեղեկացնում է L’Equipe-ն:
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ատլետիկոյի» դեմ հանդիպմանը դարպասապահն ուսի վնասվածք է ստացել և փոխարինվել առաջին խաղակեսում:
«Չեխի համար մցաշրջանն ավարտված է»,-նշել է Ժոզե Մոուրինյուն:
Մրցաշրջանը, հնարավոր է, բաց թողնի նաև Ջոն Թերին, ով նույնպես վնասվածք ունի. հայտնել է Մոուրինյուն: Թերին հնարավորություն ունի խաղալ միայն մայիսի 24-ին կայանալիք ՉԼ-ի եզրափակչում, եթե իհարկե լոնդոնցիները եզրափակչի ուղեգիր նվաճեն: