Armlur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որոշել է չառաջադրվել 2026 թվականի ընտրություններում:
Հակոբյանը որոշել է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմում, բայց պատգամավոր դառնալու հայտ չներկայացնել: Մենք փորձեցինք պարզել չառաջադրվելու պատճառը, սակայն Հակոբյանն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հակոբյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին է: Նա 2018 թվականից ԱԺ պատգամավոր էր:
Սոնա Գրիգորյան






























