Այս պահին Հանրապետության հրապարակում են հավաքվել մի խումբ ազատամարտիկներ, ովքեր հայտարարում են, որ իրենց դահլիճ չտրամադրելու դեպքում՝ ստիպված կլինեն այն ուժով գրավել:
Նրանց մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, լսեց նրանց պահանջը, սակայն ոչինչ չխոստացավ:
armlur.am-ի հետ զրույցում ազատամարտիկներն ասացին, որ սպասում են Օսիպյանի պատասխանին, ով բարձրացել է Կառավարության շենք՝ խնդիրը որոշակիացնելու: Բացասական պատասխանի դեպքում՝ բողոքավորները կփակեն Աբովյան փողոցը:
Հիշեցնենք՝ armlur.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող ազատամարտիկները փորձել են դահլիճային համաժողով անցկացնել՝ ներկայացնելու Հայաստանը խորագույն ճգնաժամից դուրս բերելու և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու գործընթացի մանրամասները:
Ակցիան շարունակվում է: Տեսանյութը՝ քիչ ուշ: