Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու Նոր Նորքում սպանեցին «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Բորից Արզումանյանին․ մեկ կալանավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ը հայտնել էր, որ մի քանի օր առաջ Երևանի Նոր Նորքում սպանված Բորիս Արզումանյանը եղել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 31-ամյա Բորիսի եւ մի խումբ տղաների միջև վեճ էր եղել, որի արդյունքը հանգուցալուծվել էր ավտոմեքենաները գործի դնելով: Մեքենան մի քանի անգամ վարել էին Բորիսի եւ նրա ընկերների վրա, ինչի հետեւանքով պատգամավորի թեկնածուն սպանվել է։

Քննչականն արդեն գործ է հարուցել մի քանի հոդվածով՝ խուլիգանություն, սպանություն և սպանության փորձ։ Երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։

Քիչ առաջ Քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից մեկը կալանավորված է:

Նոր Նորքում տարածված խոսակցությունների համաձայն՝ միջադեպի մասնակիցներից մեկը մյուսին նկատողություն է արել մեքենան արագ վարելու համար,  արդյունքում նկատողությունը տեղ չի հասել, նրանք շարունակել են արագ վարել։

Մեքենան արագ վարելու շուրջ տևական ժամանակ նրանց միջև թեման խորացել է՝ հասնելով հաշվեհարդարի։

Քնար Մանուկյան




Լրահոս