
Կենտրոնական Ամերիկայում տարածվում է խորհրդավոր հիվանդության համաճարակ: Խոսքը վերաբերում է երիկամների քրոնիկ հիվանդությանը , որի առաջացման պատճառների մասին շատ քիչ բան է հայտնի: Սակայն մասնագետներն ընդգծում են, որ համաճարակը տարածվել է ոչ միայն Նիկարագուայում, այլեւ Կենտրոնական Ամերիկայի 6 երկրում:Հայտնի է, որ հիվանդությունն առաջացնում է անեմիա, ոսկորների ցավ, սրտխառնոց եւ փսխում: Հիվանդության զարգացման հիմնական պատճառներ են համարվում ՄԻԱՎ-ը, հեպատիտը, տուբերկուլյոզը, բարձր ճնշումը եւ շաքարախտը:Սակայն Բրիտանիայի երիկամային ասոցիացիայի բժիշկ Չարլզ Թոմսոնը ընդգծել է, որ հիվանդների մոտ չկան հիպերտոնիայի կամ շաքարախտի ախտանշաններ: Այդ հիվանդների մեծամասնության մոտ հիվանդության զարգացման պատճառներն անհայտ են: