Armenian text to speach

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «EDEX 2025» միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Եգիպտոս կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «EDEX 2025» միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որին ներկա էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին:

Բացման արարողությունից հետո Սուրեն Պապիկյանը ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանի հետ շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և հանդիպել ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։




Լրահոս