Armenian text to speach

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն առաջադրվել է ՔՊ նախընտրական ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ի տեղեկություններով՝ Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը առաջադրվել է ՔՊ 2026 թվականի խորհրդարանական նախընտրական ցուցակում:

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը 1995-1999թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 75 ընտրատարածք):

Այնուհետև, 1999-2003թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 54 ընտրատարածք): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության, ապա՝ «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ:

2003-2007թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 41 ընտրատարածք): Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 25 ընտրատարածքից:

2018 թվականից ևս ԱԺ պատգամավոր էր, իսկ 2019 թվականի ապրիլից ԵԿՄ նախագահն է մինչև այժմ:

Սոնա Գրիգորյան




Լրահոս