ArmLur.am-ը տեղեկացավ, որ Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր՝ Նաիրա Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել։
Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական ակտ կայացնելու, ինչպես նաև՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հոդվածներով։





























