Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2459 վարորդ է տուգանվել. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նոյեմբերի 15-ից մինչ օրս պարեկային ծառայողների կողմից մայրաքաղաքում և մարզերում ձմեռային անվադողերի առկայությունը պարզելու նպատակով ստուգման է ենթարկվել 12796 տրանսպորտային միջոց։

2459 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձնագրություն, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Գերատեսչությունից հիշեցնում են, որ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը, ըստ գործող օրենսդրության, վարորդները պարտավոր են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Պարեկային ծառայողի կողմից իրավախախտումը հայտնաբերելու դեպքում վարորդը տուգանվում է։ Տուգանք կարող է նշանակվել նաև այն դեպքում, երբ ստուգաչափմամբ պարզվում է, որ ձմեռային անվադողերը մաշված են և չեն համապասխանում պահանջվող ստանդարտին։

Ոստիկանությունից կոչ են անում վարորդներին երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները։

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս