Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը այն ՔՊ-ականներից է, ով հեղափոխությունից 2 տարի անց 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլացիան փաստաթղթից 10 օր անց բնակարան է գնել։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է պատգամավորի 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրից։
Ստեփանյանը 2002-2003 թվականներին եղել է Հրազդանի քաղաքապետարանի կադաստրի բաժնի մասնագետ, ապա 2007-2010 թվականներին՝ ԿԳ նախարարության կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) Կոտայքի մասնաճյուղի պատմության եւ հասարակագիտության մասնագետ։ Ստեփանյանը լինելով Հրազդանից հենց Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցում հասարակագիտության ուսուցչուհի է եղել։
2017-2018 թվականներին եղել է ԱԺ պատգամավորի օգնական, «ՀԱՊԿ եւ Եվրազես» համալսարանի դասախոս, ապա 2018 թվականի հեղափոխությունից հետո մի քանի ամիս եղել է Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, որի մասին մինչև այսօր Ստեփանյանը ֆեյսբուքյան հրապարակումներ է ունենում։ Համայնքապետի Ժ/Պ-ից հետո 2-3 ամիս էլ պատգամավորը եղել է Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար:
Եվ ահա միայն 2019-ին Լիլիթ Ստեփանյանի համար տեղ հատկացվեց խորհրդարանում որպես ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով։ 2020 թվականի պատերազմից և Արցախը հանձնելուց հետո երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամից հետո 2021 թվականի հունիսի 20-ին ընտրվեց ԱԺ պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Իսկ ինչ ունեցվածք ունի ՔՊ-ին անդադար գովերգող Լիլիթ Ստեփանյանը․
2020 թվականին Արաբկիր վարչական շրջանում ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, հայտարարագրի համաձայն, գնել է բնակարան Արաբկիր վարչական շրջանում միանձնյա սեփականությամբ։
Տրանսպորտային միջոցներ Ստեփանյանը չի հայտարարագրել։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 922 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է գրեթե 45 հազար դրամով։
Պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 350 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 550 հազար դրամով։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 մլն 240 հազար դրամ, որից 10 մլն 105 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովից, իսկ 135 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 29 մլն 264 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Լիլիթ Ստփանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։





























