Հայաստանն ու Եվամիությունը Բրյուսելում կայացած գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով ստորագրել են ԵՄ-ՀՀ համագործակցության նոր ռազմավարությունը։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը։
«Հայաստանի խորհրդարանը մարտ ամսին օրենք ընդունեց ԵՄ-ին անդամակցության մասին: Այսօրվա հանդիպման ուղերձը շատ կարևոր է Հայաստան-ԵՄ համագործակցությունը մտնում է նոր փուլ: 2026 թվականի մայիսին տեղի է ունենալու ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը: Սա ևս կարևոր միջոցառում է լինելու»,-միջոցառմանը հաջորդած ասուլիսում ասել է Միրզոյանը։





























