9032 թեկնածու՝ Իրաքի խորհրդարանական ընտրություններում 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Միկդադ Շարիֆին հայտարարել է, որ երկրի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 9032 թեկնածու:

Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, 9-ը հազարից ավելի թեկնածուն կպայքարի պատգամավորական 328 տեղի համար: Ընդ որում, նրանցից 2 հազար 607-ը կանայք են, 6 հազար 425-ը՝ տղամարդիկ:

Շարիֆին նաև նշել է, որ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի Իրաքի մոտ 20 միլիոն 440 հազար քաղաքացի:

Հիշեցնենք, որ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում, ինչպես նաև՝ Քիրքուքում և Ֆալլուջայում, ապրիլի 22-ին բռնությունների հետևանքով 25 մարդ զոհվել է, նվազագույնը 25 մարդ՝ վիրավորվել: Քիրքուքի մարզում ընտրատեղամասի վրա տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 6 մարդ:




Լրահոս