ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ արագաչափերի և տեսախցիկների խնդրին, նշելով, որ դրանք քաղաքացիների վրա 11 մլրդ դրամի լրացուցիչ ֆինանսական ճնշում են առաջացրել:
Փաշինյանը նշեց, թե հենց երեկ հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման դեպքի:
«Հիմա դուք տուգանելո՞ւ եք Հովիկ Աբրահամյանին: Նրա մեքենաների դիմաց պետհամարանիշ չկա, հիմա ո՞նց եք տուգանելու: Կամ մյուսների խախտումների դեպքում` Սերժ Սարգսյանի, կաթողիկոսի, տուգանք հասնու՞մ է: Արագաչափերը պետք է հանվեն միանշանակ, իսկ տեսախցիկներով միայն պետք է հետևել երթևեկությանը», – նշեց նա: