Armenian text to speach

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին՝ Ազգային տոնի առթիվ:

Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ։

Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը բարձրացնել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների մակարդակը, ինչպես նաև զարգացնել փոխշահավետ տնտեսական գործակցություն:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն՝ Արաբական Միացյալ Էմիրությունների բարգավաճմանն ուղղված Ձեր ծրագրերում, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և կայուն զարգացում»։




Լրահոս