Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանտերում ՀՀ նախագահի կողմից դատապարտյալներն են ներվում ու ազատ արձակվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ը սկսել է շարք՝ «Կյանքը ճաղերի հետեւում», և անդրադառնում ենք դատապարտյալների կյանքին, «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող տղամարդկանց ճակատագրերին։

Անդրադարձել էինք Արմեն Գրիգորյանին (հարգելի պատճառներով դատապարտյալի անուն-ազգանունը փոխված է), որը ազատազրկման էր դատապարտվել 8 տարի 3 ամիս ժամկետով։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում էր գտնվում արդեն 3 տարի։

Պարտքերը, հոգեբանական վիճակը, աշխատանք չունենալը մեր զրուցակցին դրդել էին, որ 2021 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 10:18-ի սահմաններում, գազային ատրճանակով մուտք գործի Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 34/4 հասցեում գործող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում գործող բանկերից մեկը։

Եվ ահա մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահը մեր զրուցակցին ներում է շնորհել, և նա ազատ է արձակվել։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս