
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն՝ մասնակցելու Արևելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ գագաթնաժողովին Հանրապետության նախագահը հանդես կգա ելույթով: