Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Հանրապետության հրապարակում էին հավաքվել մի խումբ ազատամարտիկներ, ովքեր պահանջում էին Կառավարությանն իրենց դահլիճ տրամադրել, այլապես իրենք կփակեն Աբովյան փողոցը:
Այն ժամանակ, երբ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ազատամարտիկներին հայտնեց, որ դեռևս հստակ չէ` նրանց դահլիճ կտան, թե՝ ոչ, և առաջարկեց օրենքի սահմաններում դիմում ներկայացնել, ազատամարտիկներն Օսիպյանին խորհուրդ տվեցին բանակցություններն իշխանության ներկայացուցիչների հետ վարել:
Փոխոստիկանապետն ասաց, որ իրենք իրենց թույլ չեն տա ազատամարտիկներին բերման ենթարկել` հարգելով նրանց անցած ճանապարհը, ինչին ի պատասխան՝ ազատամարտիկներն ասացին, որ իրենք անօրինական ոչինչ չեն անի:
«Եթե մեզ դնում են փողոցի մարդու տեղ ու դահլիճ չեն տալիս, ուրեմն մենք էլ փողոցում կլուծենք մեր հարցերը»,-ասացին հավաքված ազատամարտիկները:
Մանրամասները` տեսանյութում: