
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովի հետ և քննարկել Ղարաբաղյան հակամարտության հարցը. տեղեկացնում է ադրբեջանական Trend.az գործակալությունը:
«Նախօրեին Մոսկվայում ես հանդիպեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովի հետ և քննարկեցի հակամարտության կարգավորման հետագա քայլերը»,- լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
Հանդիպման և զրուցի բովանդակության վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: