Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և նրա փեսա՝ Ջարեդ Քուշներին՝ բանակցել ուկրաինական պատերազմը դադարեցնելու շուրջ:
Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումը տևել է մոտ 5 ժամ։ ՌԴ նախագահի օգնական Ուշակովը հայտարարել է, որ Ուիթկոֆի և Քուշների հետ Պուտինի զրույցն օգտակար և կառուցողական է անցել:
«Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է համաձայնել Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան պլանի որոշակի տարրերի հետ, սակայն որոշ դրույթներ քննադատության են արժանանում։ Քննարկվել են երկարաժամկետ խաղաղ կարգավորման հեռանկարները,- հայտարարել է Ուշակովը՝ չխախտելով Ռուսաստանի ու ԱՄՆ-ի պայմանավորվածությունն առ այն, որ բանակցություններից առայժմ մանրամասներ չեն հայտնելու։
Ուկրայինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հույս է հայտնել, որ Ռուսաստանում բանակցությունների հաջող ընթացքից հետո հնարավոր է եռակողմ հանդիպում տեղի ունենալ Սպիտակ Տանը։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































