Armenian text to speach

Ճապոնիայի առաջին կին առաջնորդի խոսքերը դարձել են տարվա արտահայտություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ճապոնիայի առաջին կին, նորընտիր վարչապետ Սանաե Տակաիչին խոստացել էր «աշխատել, աշխատել, աշխատել, աշխատել և աշխատել», և այս խոստումը դարձավ տարվա արտահայտություն։

Այս հայտարարությունները քննադատվել էին՝ երկրի ծանր աշխատանքային մշակույթի և գերհոգնածությունից մահերի պայմաններում։ Նրան քննադատեցին նաև այն համար, որ քնում է ընդամենը երկուսից չորս ժամ և անգամ պաշտոնյաներին հրավիրել է գիշերվա երեքին անցկացվող խորհրդակցության։

Մրցանակը ստանալիս Տակաիչին ասաց, որ իրեն սխալ են հասկացել և պարզապես ուզում է ցույց տալ, որ վճռական է։

Տարվա արտահայտությունների շարքում կային նաև «Առաջին կին վարչապետ», «Թրամփի մաքսատուրքեր», «արջերի հարձակումներ» և «շատ հին բրինձ» արտահայտությունները։

Վարչապետը կրկին ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ Սաուդյան Արաբիայում կայացած տնտեսական համաժողովում իր խոսքը ավարտեց ճապոնական հայտնի խոսքերով՝ «լռեք և ամեն ինչ ինձ վստահեք»։




Լրահոս