Armenian text to speach

Գերմանիան ստեղծել է հատուկ ոստիկանական ստորաբաժանում՝ անօդաչու թռչող սարքերը հայտնաբերելու և վնասազերծելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գերմանիան ստեղծել է նոր, հատուկ ոստիկանային ստորաբաժանում՝ անօդաչու թռչող սարքերը հայտնաբերելու և վնասազերծելու համար։ Սա արվում է՝ արձագանքելով աճող հիբրիդային սպառնալիքներին։

Ստորաբաժանումը կզբաղվի դրոնների հայտնաբերմամբ, խափանումով և անհրաժեշտության դեպքում՝ խոցումով։ Այն ամբողջ երկրում կգործի և նախատեսվում է մեծացնել մինչև ավելի քան 130 ծառայող։

Գերմանիան ավելի քան 100 միլիոն եվրո է հատկացրել հակադրոնային տեխնիկայի համար՝ ներառյալ սենսորներ, խլացուցիչ սարքեր և համակարգեր, որոնք կարող են խափանել կամ ոչնչացնել դրոնները։

Մեծ օդանավակայաններն էլ կստանան հայտնաբերման ու պաշտպանության համակարգեր։ Այս քայլը կապված է նրանով, որ այս տարի գրանցվել են հարյուրավոր կասկածելի դրոնային թռիչքներ ռազմական և էներգետիկ օբյեկտների մոտ։

Ավելի վաղ Գերմանիան ոստիկանությանը ավելի լայն իրավունքներ էր տվել՝ անհրաժեշտության դեպքում խոցելու դրոնները, և առաջարկվել է ընդլայնել նաև բանակի դերը օդային անվտանգության հարցում։




Լրահոս