Ռուսաստանում հարյուրավոր «Porsche » ավտոմեքենաներ դադարել են աշխատել։ Պատճառը արբանյակային համակարգի զանգվածային խափանումներն են։
Համակարգը կորցրել է կապը սերվերների հետ և ավտոմեքենաները դա ընդունել են որպես գողության փորձ, ինչի հետևանքով ինքնաբերաբար կանգնել և արգելափակվել են։
Մեքենաների տերերը չեն կարողանում գործարկել մեքենաները, իսկ սերվիսները ծանրաբեռնված են։ Պատճառը դեռ պարզ չէ, և վտանգ կա, որ խնդիրը կհասնի այդ համակարգով հագեցած բոլոր մոդելներին։






























