Armenian text to speach

150 մլն եվրո նոր վարկային միջոցներ․ ինչ է քննարկում Կառավարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) միջև 2025թ. սեպտեմբերի 26-ին ստորագրվել է թիվ CAM 1030 01 վարկային համաձայնագիրը (Համաձայնագիր)՝ ուղղված Հայաստանում հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությանն ու կայունությանը, ինչպես նաև ֆինանսական հատվածի զարգացման բարելավմանը՝ վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի (Ծրագիր) իրականացման նպատակով։ Սույն բյուջետային աջակցությունը, որը կազմում է 150 մլն եվրո վարկային միջոցներ, բազմամյա ծրագրի (2019-2025) երրորդ փուլն է:

ArmLur.am-ը տեղեկանում է, որ ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ համատեղ, ուստի ԶՖԳ-ի կողմից վարկային միջոցների տրամադրման նախապայման է հանդիսանում ԱԶԲ հետ համատեղ քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված բարեփոխումների իրականացումը: Այս համատեքստում, քաղաքականության աղյուսակը, լինելով բավականին ծավալուն և բարդ իրագործման առումով, հասցվել է իր տրամաբանական ավարտին:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ Համաձայնագրի ներքո ԶՖԳ-ի կողմից միջոցների մասհանումը պայմանավորված է ԱԶԲ Խորհրդի կողմից Հայաստանին վարկ տրամադրելու ԱԶԲ վարկի հաստատմամբ, իսկ ԱԶԲ-ի Խորհրդի նիստն այլևս հնարավոր չէ գումարել տվյալ տարում, անհրաժեշտություն է առաջացել նախաձեռնելու Համաձայնագրում փոփոխություն՝ այդ նախապայմանը բացառելու և ԶՖԳ վարկային միջոցները տվյալ տարում ստանալու նպատակով:

«Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2025 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված թիվ CAM 1030 01 վարկային համաձայնագրի փոփոխություն N 1»-ի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը կառավարությունում կներկայացնի Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Էմմա Միքայելյան




Լրահոս