Մինչ «Երևան Ջուր»-ը մեկը մյուսի հետևից հաղորդագրություններ է տարածում քաղաքի այս կամ այն թաղամասը ջրազրկելու վերաբերյալ, խմելու ջրի քայքայված խողովակները պայթում են և ժամեր շարունակ հեղեղում շրջակայքը:
Ամեն անգամ, երբ ջրի սակագինը բարձրանում է, մատակարար ընկերությունը նշում է, որ համակարգում կորուստներն ահռելի տոկոս են կազմում: Այլ հարց է, որ վարձավճարների հաշվին ներդրումներ չեն արվում, իսկ խորհրդային ժամանակներից մնացած խողովակաշարերը վաղուց մաշվել են:
Ահա, թե ինչ են ֆիքսել armlur.am-ի տեսախցիկն ու ֆոտոխցիկը Երևանի ՀԱԹ Անդրանիկի փողոցում.