Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ստեղծել պայմաններ ԵՄ տնտեսությունում չինական ուղղակի ներդրումների ավելացման համար, ինչը կնպաստի նոր արդյունաբերությունների և աշխատատեղերի ստեղծմանը։
Այս հայտարարությունն նա արել է Պեկինում՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ YouTube-ով հեռարձակված բանակցություններից հետո։
«Ըստ էության, Եվրոպան պետք է բարեփոխվի՝ ավելի մրցունակ լինելու և ավելի շատ ներդրումներ կատարելու համար։ Չինացիները հետապնդում են իրենց ներքին սպառումը ուժեղացնելու օրակարգը, և մենք պետք է գտնենք Եվրոպայում չինական ուղղակի ներդրումները մեծացնելու շրջանակ, որը կստեղծի ավելացված արժեք և աշխատատեղեր», -ասել է Ֆրանսիայի առաջնորդը։



















































































