Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր մանրամասներ` Բրյուսովի համալսարանի աղջիկների ծեծից. որն է եղել պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ Բրյուսովի անվան պետական համալսարանում ուսանողուհիների ծեծի միջադեպից:

ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ ծեծկռտուքը եղել է լեզվաբանության եւ մանկավարժության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհիների միջև: Բանն այն է, որ ծեծվող ուսանողը նոր է հեռակա համակարգից տեղափոխվել առկա ուսուցման`նշված ֆալուլտետի կուրսի խումբ: Ու ինչ ուսանողուհին եկել է այդ ֆակուլտետ, անընդհատ խնդիրներ է առաջացել նրա ինտեգրման հետ կապված:

Armlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ ծեծված աղջիները նախօրեին լեզվակռիվ են ունեցել նաև իրենց ուսանողական «չատում», դրա մասին տեղյակ է եղել նաև լեզվաբանության եւ մանկավարժության ֆակուլտետի դեկանի ժ/պ Լեւոն Սարգսյանը:

«Չատի» լեզվակռիվն առաջացել է ուսման տարբեր հարցերի հետ կապված: Իսկ երեկ արդեն լսարան մտնելու ժամանակ նույն աղջիկները ուսով դիպչել են իրար, մեկը մեկին չի զիջել, ու բոլորի ներկայաությամբ սկսվել է խայտառակ հայհոյանքներ հնչել, միմյանց հրել, «մազ պոկել», ծեծել միմյանց:

Այնքան է թեժացել իրավիճակը, որ խառնվել են իրավապահ մարմինների աշխատողներն ու ձերբակալել աղջիկներին: Ի դեպ, ծեծվածներից մեկը նույն ֆակուլտետից չէ, օգնության է հասել ծեծվող քրոջը ու միջադեպի մասնակից դարձել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պահին համալսարանում շատ լարված մթնոլորտ է, փորձում են ելքեր գտնել ստեղծված խայտառակ իրավիճակից:

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս