Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1,5 կգ կոկաին Հայաստան բերած Մարիային կարտահանձնեն,10 տարի՝ բանտում․ ինչ է մանրամասնում նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն 1,5 կգ կոկային Հայաստան բերած Պերուի Հանրապետության քաղաքացի Մարիա Ալվարադո Ֆլորեսին պատրաստվում են արտահանձնել Պերուի Հանրապետություն։

ՀՀ արդարադատության նախարարությունում ուշագրավ գործընթաց են սկսել եւ գործընթացի մասին անձամբ զրուցեցինք նախարար Սրբուհի Գալյանի հետ։ Հետաքրքրվեցինք, թե ինչ էր արել Պերուհի Մարիա Ֆլորենսը եւ քանի տարվա ազատազրկման էր դատապարտվել։

Ի դեպ, Armlur.am-ը, «ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ» հաղորդաշարի շրջանակում անձամբ զրուցել էր Մարիա Ալվարադո Ֆլորեսի հետ։

Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Պերուի Հանրապետությունում անհայտ անձից վերցրել է 1,5 կգ ընդհանուր քաշով կոկաին տեսակի թմրամիջոց, որը, ճամփորդական 2 ուսապարկերում տեղակայված գաղտնարաններում թաքցնելով, տեղափոխել է ՀՀ՝ այնտեղ իրենից վերցնելու և այլ անձի փոխանցելու նպատակով։ Սակայն Զվարթնոց օդանավակայանում բացահայտվել էր: Արդյունքում 2015 թվականին դատարանը Մարիա Ֆլորեսին վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 15 տարի ժամկետով։ Նա կանանց բանտում է 10 տարի:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

 




Լրահոս