Ի պատասխան ArmLur.am-ի հարցմանը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հայտնեցին, որ որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ։ Վերջիններս մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով վատնմանն օժանդակելու մեջ։ Մեղադրյալներից երկուսը ձերբակալված են։
Քիչ առաջ ArmLur.am-ը գրել էր, որ իրավապահ մարմինները ի դեմս Հակակոռուպցիոն կոմիտեի, ձերբակալել է ԴԱՀԿ նախկին պետ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի ազգականներին։
Մեղադրյալների մեջ է նաև «Միկշին» շինարարական և արտադրական կազմակերպության սեփականատերը, որը ԴԱՀԿ պետի քեռին է։ «Միկշին» ՍՊԸ-ի սեփականտերը Տիգրան Հարությունյանն է, որը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրն է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխայիլ Հարությունյանի որդին։
Ձերբակալությունները կապված են Հակակոռուպցիոն կոմիտեում Միհրան Պողոսյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթի հետ։
Քնար Մանուկյան





























