Armenian text to speach

Բագրատ Սրբազանն ամբողջական զորակցություն է հայտնում ձերբակալված Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բագրատ Սրբազանն ամբողջական զորակցություն հայտնեց քիչ առաջ ձերբակալված Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։

Սրբազան Պայքարի առաջնորդը նաև հայտնեց, որ որևէ ակնկալիք չունի երեքշաբթի օրը կայանալիք դատական նիստից։

ArmLur.am-ի տեղեկություններով Արշակ Սրբազանին ձերբակալել են թմրամիջոց իրացնելու քրեական վարույթով. Քննչականը հաստատում է

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում): Վերջինս ձերբակալվել է դատարան ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Արշակ սրբազանին։ Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

 




Լրահոս