Armenian text to speach

Հաստատվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից հաստատվել է 2025 թվականի պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների ատեստավորման քննական կենտրոնների վերաբերյալ հրամանը:

Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների մանկավարժական աշխատողների, մարզիչ-մանկավարժների 2025 թ. կամավոր ատեստավորումն անցկացվելու է հետևյալ օրերին և ժամերին.

  • Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ին՝ երաժշտություն (նվագակցություն (դաշնամուր), փայտյա փողային գործիքներ, պղնձյա փողային գործիքներ), պարարվեստ։
  • Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ին՝ թատերարվեստ (թատերարվեստ), շախմատ, գեղարվեստական մարմնամարզություն, սպորտային մարմնամարզություն, սպորտային ակրոբատիկա և ցատկացանց, լող:



Լրահոս