Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ավարտվեց Արշակ Սրբազանի ձերբակալման գործողությունը եւ հարցաքննությունը։
Սրբազանը ձերբակալվել է կալանքի համար դատարան ներկայացնելու նպատակով:
Համոզված եմ, որ գիշերը հանդիպելու եմ դատավոր Մասիս Մելքոնյանին»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԱԾ-ն Քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին։ ArmLur.am-ի տեղեկություններով Արշակ Սրբազանին ձերբակալել են թմրամիջոց իրացնելու քրեական վարույթով. Քննչականը հաստատում է
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում): Վերջինս ձերբակալվել է դատարան ներկայացնելու համար:




























