
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ապրիլի 24-ի նախօրեին Թուրքիայի կառավարության կայքում հրապարակվելու է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հայոց ցեղասպանությանն առնչվող պաշտոնական հայտարարությունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականի էլ-կայքը:
Աղբյուրի համաձայն` այդ հայտարարությունը հրապարակվելու է 9 լեզվով, այդ թվում նաև արևելահայերեն և արևմտահայերեն: Վկայակոչելով կառավարությանը մոտ կանգանծ իր աղբյուրներին` «Սաբահ»-ը նշում է, որ հայտարարության մեջ շեշտը դրվելու է «անցյալը հարգելու և ապագան միասին կառուցելու» մտքի վրա: