Armenian text to speach

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Պորտուգալիայի գործընկերոջ հետ քննարկել է բազմակողմ և երկկողմ օրակարգային հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վիեննայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի 32-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Պորտուգալիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Ինես Դոմինգոսի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զրուցակիցներն ընդգծել են բազմակողմ հարթակներում Հայաստանի և Պորտուգալիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության բարձր մակարդակը և վերահաստատել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության ընդլայնման պատրաստակամությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջը ներկայացրել է ՀՀ տեսլականը 2026թ. Հայաստանում հյուրընկալվելիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի և Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման առնչությամբ: Այս համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը՝ ուղղված COP17-ի և EPC-ի շրջանակներում ներառական, կառուցողական և համագործակցային երկխոսության ապահովմանը:

Անդրադարձ է կատարվել նաև ընդհանուր արժեքների վրա խարսխված ՀՀ-ԵՄ գործընկերության հավակնոտ օրակարգին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է քաղաքական և տնտեսական կապերի խորացման կարևորությունը, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ձևավորված համագործակցության հետագա զարգացումը:

 




Լրահոս