Նոյեմբերի 16 տեղի ունեցավ Վաղարշապատի ավագանու ընտրությունները և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանը ընտրվեց համայնքապետ։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն վաղը տեղի է ունենալու Արգիշտի Մեխակյանի երդմնակալության արարողությունը, որը տեղի է ունենալու ավագանու հանդիսավոր նիստում։
Իսկ ավագանու հանդիսավոր նիստը տեղի է ունենալու 2025 թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին Վաղարշապատ համայնքի քաղաք Էջմիածնում գտնվող «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի դահլիճում։
Հենց այս նիստի ժամանակ էլ կկայանա համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակի Մեխակյանի՝ համայնքի բնակիչներին տրված երդմամբ լիազորությունների ստանձնման արարողությունը։
Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու առաջին նիստը ընտրություններից հետո տեղի էր ունեցել 2025 թվականի դեկտեմբերի 3-ին, որի ընթացքում էլ որոշվել է երդմնակալության արարողության օրը և ժամը։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել էր Վաղարշապատի բոլոր 47 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները, որի համաձայն՝ նոյեմբերի 16-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 15 298 ձայնով: «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը ստացել է 10 051 ձայն, «Համահայկական ճակատը»՝ 295, «Հանրապետությունը»՝ 1 241, «Մայր Հայաստանը»՝ 1 692, «Ազատ դեմոկրատները»՝ 1 177, «Ժառանգությունը»՝ 440, «Հայրենիք» կուսակցությունը՝ 1 193 ձայն:
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































