Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ականների նոր «դեմքերը». իշխանության օգնական-փորձագետները՝ պատգամավորի թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

500 հազար դրամից մինչև 1,5 մլն դրամ են վճարել այն անձինք, ովքեր ցանկանում են դառնալ պատգամավոր կամ դառնալ ՔՊ-ական, հետո միայն դառնալ պատգամավոր։
ArmLur.am-ը համացանցում արված հրապարակումների մոնիթիորինգի արդյունքում առանձնացրել է ՔՊ-ի ցուցակում հայտնվելու համար առաջադրված երիտասարդ և նորաթուխ ՔՊ-ականների ցանկը։

Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է, որ ՔՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում առաջադրվել է 2021 թվականի խորհրդարանական և 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված, սակայն չընտրված Դիանա Սամվելի Ակունցը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում առաջադրվել է նաև Օվսաննա Խաչատրյանն, ով նախկինում եղել է Երևանի ավագանու նախընտրական ցուցակում։

Առաջադրվել է նաևԱրտաշատի համայնքապետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Նարեկ Գալստյանը։

Առաջադրվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը։

ՀՀ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի գլխավոր ծառայող Վահե Մելքումյանը ևս առաջադրվել է։

Առաջադրվել է նաև ժամային գրաֆիկով Նիկոլ Փաշինյանի գովքը անող Սիրարփի Եգանյանը։

Համամասնական ցուցակում առաջադրվել է Նելլի Բավեյանը, ով մասնակցում էր նաև ՔՊ վարչության ընտրություններին, սակայն հավաքելով 144 ձայն՝ այդպես էլ չընդգրկվեց վարչության կազմում։ Բավեյանը նաև Մալաթիա-Սեբաստիա  տարածքային կառույցի խորհրդի անդամ է։

Առաջադրվել է Երևանի ավագանու ՔՊ-ական անդամ Քրիստինե Վարդանյանը։

Համամասնական ցուցակում ընդգրկվելու համար առաջադրվել է նաև ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի հասարակական հիմքունքներով օգնական, ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փորձագետ, իսկ այժմ Կենտրոնվարչական շրջանի ղեկավարի տեղակալ Բագրատ Վարդանյանը։

Առաջադրվել է նաև Միասնական սոցիալական ծառայության պետի օգնական Անժելա Մաթոսյանը։

Առաջադրվել է նաև Փարաքար համայնքի չընտրված և ՔՊ-ի ընտրությունները տապալած Լյուդվիգ Գյուլնազարյանը։

Առաջադրվել է նաև «Քաղաքացիական պայմանագիրա կուսակցության Մալաթիա-Սեբաստիա տարածքային կառույցի խորհրդի անդամ, ՉԺՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանը։

ՔՊԿ Նաիրիի տարածքային կառույց անդամ Քրիստինե Մանուկյանը ևս առաջադրվել է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Չարենցավան ՏԿ-ի խորհրդի անդամ, Չարենցավանի ավագանու անդամ, խմբակցության քարտուղար Բաբայան Նարեկը ևս առաջադրվել է համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։

Առաջադրվել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոն ՏԿ խորհրդի վերահսկող Էլլադա Մանուկյանը։

Հարկ է նշել նաև, որ ուսումնասիրության արդյունքում արձանագրել ենք, որ Ազգային ժողովի և այլ կառույցներում ՔՊ-ի մասնագետներն ու փորձագետները, որ ոչ մի բանով երբեք աչքի չեն ընկել, ևս առաջադրվել են ցուցակում ընդգրկվելու համար։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ից կուսակցության նախընտրական ցուցակը ձևավորելու մասին էր հայտարարել Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ ցուցակում հայտնվելու համար պայքարողները պետք է վճարեին առաջադրման համար՝ կուսակցականները 500 հազար դրամ, ոչ կուսակցականները 1,5 միլիոն դրամ։

Էմմա Միքայելյան

Մանրամասմները՝ տեսանյութում․




Լրահոս