Սոնա Գրիգորյան
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ երեկ «Փեթակ» առևտրի կենտրոնում մթնոլորտը լարված է եղել, քանի որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այնտեղ գնացել էր Ամանորյա զարդարանքներ գնելու նպատակով։
Ինչպես տեղեկացանք, Սիմոնյանին ուղեկցել է անվտանգության ծառայությունը, և նա տևական ժամանակ տոնածառի որոնման մեջ է եղել։
Թե ում համար է ԱԺ նախագահը տոնածառ փնտրել «Փեթակ» առևտրի կենտրոնում, դժվար է ասել։ Միայն հստակ է, որ տոնածառը նախատեսված չէր խորհրդարանի համար, քանի որ այն ձեռք է բերվում պետական մրցույթների միջոցով։
Ի դեպ, մի քանի օր առաջ նույն անվտանգության ծառայության ուղեկցությամբ Ալեն Սիմոնյանը շրջել է Երևանի «Մեգա Մոլ» առևտրի կենտրոնում՝ գնումներ կատարելիս։
Սոնա Գրիգորյան

