ArmLur.am-ը փաստաբան Արսեն Բաբայանից տեղեկացավ, որ քիչ առաջ դատարանը՝ Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է քննիչի միջնորդությունը և Արշակ սրբազանի նկատմամբ կիրառել երկամսյա կալանք։
Արքեպիսկոպոսը ներգրավվել է որպես մեղադրյալ այն քրեական վարույթում, որի նախաքննության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (նախնական համաձայնությամբ անձանց խմբի կողմից թմրամիջոցների ապօրինի իրացում հանդիսադիր վայրում): Վերջինս ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Արշակ սրբազանին ձերբակալել էր Քննչական կոմիտեի շենքում։ Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։





























