Կիրակի օրը՝ դեկտեմբերի7-ին Նիկոլ Փաշինյանը Գյումրիում Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում՝ Յոթ վերքում մասնակցելուէ պատարագի։ ArmLur.am-ը տեղեկացավ,որ դեկտեմբերի 7-ին Յոթ վերքում իր անդրանիկ պատարագն է մատուցելու նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը։ Այս մասին օրերս հայտնել էր նաև Շիրակի թեմը։
ArmLur.am-ը զրուցեց նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանի հետ։ Նա մեզ փոխանցեց, որ այսօր վաղ առավոտյան կարգադրություն է ստացել եկեղեցին փոխելու։
«Անդրանիկ Սուրբ և Անմահ Պատարագ մատուցելու համար քիչ առաջ կարգադրություն ստացա եկեղեցին փոխելու։ Դեկտեմբերի7-ին անդրանիկ պատարագը մատուցելու եմ Ամենափրկիչ եկեղեցում»,- ասաց նորաօծ քահանան։
Պատճա՞ռը Նիկոլ Փաշինյանի այցն է եղել․ քահանան տեղյակ չէ, ասում է՝ Փաշինյանի Յոթ վերք այցի մասին քիչ առաջ է տեղեկացել։
Նորաօծ քահանան ArmLur.am-ի հետ զրույցում անկեղծանում է․ ուրախ կլիներ անդրանիկ պատարագը Յոթ վերքում մատուցել, բայց նաև միաժամանակ հավատարիմ էր մնալու Եկեղեցուն և ազգընտիր Վեհափառին։
«Եթե չփոխվեր և Յոթ վերքում պատարագեի, ապա միանշանակ Վեհափառ հայրապետի անունը տալու էի, որովհետև գործում եմ Եկեղեցու կանոնների ներսում»,- ասաց Տեր Գառնիկ քահանա Ավոյանը։
Նանիկ Աղասյան





























