Կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանը Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում՝ Յոթ վերքում մասնակցելուէ պատարագի։
Գյումրիից մեր աղբյուրները փոխանցում են, որ դեկտեմբերի 7-ին Յոթ վերք եկեղեցում, հավանաբար, Շիրակի թեմի քահանաները չեն մատուցելու պատարագը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Շիրակի թեմի ամբողջ դպրաց դասը, սարկավագները, քահանաները հրաժարվել են այս կիրակի պատարագ մատուցել Նիկոլ Փաշինյանի օրակարգով՝ առանց հիշատակելու Վեհափառ Հայրապետի անունը։
Ինչպես Գյումրիից են հայտնում՝ հավանաբար, իրենք իրենց հարմար քահանային, սարկավագներին ու դպիրներին իրենց հետ կբերեն Յոթ վերք եկեղեցին, որոնք էլ պատարագը կմատուցեն՝ խախտելով կարգը, առանց հիշատակելու Վեհափառ Հայրապետի անունը։
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն էլ հայտնում է, որ տեղի քահանաներից բոլորի մուտքն արգելված է։ Նրա գնահատմամբ՝ դեկտեմբերի 7-ին Յոթ վերքում մատուցվելիք պատարագը կլինի ամենախայտառակն իր բովանդակությամբ, քանի որ կանցկացվի ուժայինների ճնշման արդյուքնում։
ArmLur.am-ին Կարապետ Պողոսյանը տեղեկացնում է, որ գյումրեցիները մինչև այսօր առավոտյան գիտեին թե Փաշինյանը Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում է պատարագի մասնակցելու, բայց այսօր առավոտյան հանկարծակիի են եկել իմանալով, որ Յոթ վերքում է այցելելու։
Տեղեկացնենք, որ Շիրակի թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանը չի առաջնորդելու Յոթ վերքում կիրակի տեղի ունենալիք պատարագը։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























