ArmLur․am-ի տեղեկությունների համաձայն 42-ամյա կնոջը դանակի մի քանի հարվածներով սպանողին հայտնաբերել են Մեծամորում։ Ավելին, Armlur.am-ի տեղեկություններով 42-ամյա Արմինե Մկրտումյանին սպանելուց հետո ենթադրյալ մարդասպանը նրա վզնոցն ու ականջօղները գողացել եւ տարել գրավադրել է։
ArmLur.am-ի փոխանցմամբ՝ քրեական ոստիկանների աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են նաեւ զարդերը։
Հիշեցնենք,որ Արմինե Մկրտումյանը անհետ կորած էր, ավելի ուշ նրան գտան սպանված։ Ենթադրյալ մարդասպանը տաքսու վարորդ է ու, ըստ նախնական տվյալների, գողության նպատակով է նրան սպանել։
Shamshyan.com-ը գրել էր,որ Արմավիրի մարզի քաղաքներից մեկում հայտնաբերել ու ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Երվանդ Ա.-ին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է սպանել Արմինե Ա.-ին, երբ իր կողմից վարած «Renault» մակնիշի ավտոմեքենայով իր զոհին որպես պատվիրատու տեղափոխելիս է եղել: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ՝ Երվանդ Ա.-ն ձերբակալվել է:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























