«Բոինգի» որոնումները. Ավստրալիայում բեկորներ են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են, որ Աուգուստա քաղաքի մոտակայքում, ծովափին դեռ չպարզված բեկորներ են ջրի հոսանքի կողմից դուրս բերվել: Ոստիկանությունը շրջափակել է այդ տարածքը, և արդեն փորձագետներն աշխատում են պարզել` այդ բեկորները որևէ կապ ունեն Malaysian Airlines-ի անհետացած Բոինգի հետ, թե ոչ:

Ինքնաթիռի օդից որոնումները կանգնեցվեցին երեքշաբթի` «Ջեք» անվանումը ստացած հզոր ցիկլոնի պատճառով:

Այնինչ տասը նավեր և ջրասույզ հատուկ ապարատը դեռ շարունակում են որոնումները: 

Հիշեցնենք, որ Կուալա Լումուպրից Պեկին չվերթի «Բոինգ -777»-ն անհետացել էր մարտի 8-ին:

Ինքնաթիռում կար 239 մարդ, որոնցից 153-ը` Չինաստանի քաղաքացիներ:

Մինչև հիմա ինքնաթիռի, անձնակազմի կամ ուղևորների մասին ոչ մի հստակ ինֆորմացիա չկա, փոխանցում է bbc.co.uk-ը:

 




Լրահոս